Փարիզյան Նորաձևության շաբաթվա ժամանակ հավաքվել է իսկական աստղաբույլ
Lifestyle1in.am-ը գրում է.
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ նախօրեին երեկոյան փարիզյան Նորաձևության շաբաթվա շրջանակներում ֆրանսիական Givenchy-ի տան համար իր հավաքածուն ներկայացրել է Ռիկարդո Տիշին, որին ներկա են եղել նրա հանրահայտ ընկերներն ու ապրանքանիշի երկրպագուները։
Այցելուների թվում հայտնվել է Բրեդլի Կուպերը, որը եկել է աջակցելու իր սիրելի Իրինա Շեյկին։ Բացի դրանից՝ նորաձևության ցուցադրությանը ներկա են եղել Նատալյա Վոդյանովան, Քանյե Ուեսթը՝ Քրիս Ջենների հետ, Սիարան, Քրիս Բրաունը, Լարա Սթոունը, Աննա Վինտուրը և շատ ուրիշներ։













