Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դուշման Վարդանն օրինակ է հայ երիտասարդների համար. Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին հերոսի հիշատակին

Society

Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան)  ծննդան տարեդարձի կապակցությամբ  հերոսի հարազատները, մի խումբ ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարի մոտից երիտասարդական կազմակերպությունների, ազատամարտիկների, Վարդան Ստեփանյանի հարազատների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների մասնակցությամբ տեղի ունեցավ երթ-այցելություն հերոսի շիրիմին: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Վարդան Ստեփանյանի շիրմաքարին, ինչից հետո տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Ստեփանյանի քույրը՝ Արմինե Ստեփանյանն ընդգծեց, որ միջոցառման կազմակերպիչները երիտասարդներն են, ում համար Վարդանն ուղեցույց է: «Երիտասարդների համար Վարդանն օրինակ է, պարզապես հայ երիտասարդի օրինակ, ով իր կյանքի 26 տարիները նվիրել է իր ժողովրդին: Այսօր լրանում է Վարդանի 50-ամյակը: Նա ապրել է 26 տարի, այսօր նրա 50-ամյակն է. 26 ապրած ու 24 չապրած տարիներ, սակայն այդ ապրած և չապրած տարիները մեր երիտասարդության համար ուղեցույց են: Նրանք պետք է ապրեն Վարդանի, Վարդանի նմանների օրինակով, որպեսզի հարատևի այս երկիրը, այն երկիրը, որը կարելի է համարել դրախտավայր, որը պետք է միայն ու միայն հային պատկանի»,- նշեց հերոսի քույրը:

Նա հավելեց, որ Վարդան Ստեփանյանի երազած երկիրն ունենալու համար պետք է ամեն օր այն կառուցել ու շենացնել: «Մենք հիմա Վարդանի գործը շարունակողներն ենք, իսկ երիտասարդ մեր երկիրն ամեն օր կառուցելու արդյունքում կունենանք դրախտավայր Հայաստան: Վարդանն ասում էր, որ ամեն մարդ պարզապես պետք է զբաղվի իր գործով, ոչ թե յուրքանչյուրն իրեն մեծ քննադատ համարի: Նա նշում էր, որ փողոց մաքրողն էլ պետք է սիրի այս երկիրը, որ սիրով ու հոգատարությամբ պահպանի ու փայփայի երկրի յուրաքանչյուր մասնիկը: Վարդանը 18 տարեկանում Աֆղանստան էր մեկնել, որովհետև գիտեր, որ հայը պետք է միշտ մարտունակ զինվոր լինի: Նա գիտեր, որ մենք մեր երկիրը պահելու խնդիր ունենք: Իսկ նա միշտ ասում էր, որ այս երկիրը միայն հայինն է, ու մենք ենք մեր երկրի տերը»,- եզրափակեց Արմինե Ստեփանյանը:

Վարդան Ստեփանյանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արագած Մկրտչյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Դուշման Վարդանը համարձակ, իր ասածներին տեր կանգնող անձնավորություն էր: «Վարդանի հետ ես ծանոթացել եմ 1992թ.: Մինչ այդ նրա մասին գիտեի, սակայն պատերազմի տարիներին ծանոթացա հետը: Երիտասարդ տղա էր, բայց շատ փորձառու: Շատ կազմակերպված էր, սիրում էր կարգապահություն: Մինչև կարգապահություն չլիներ, ամեն ինչ չլիներ այնպես, ինչպես ինքն էր ուզում, ճակատ դուրս չէր գալիս»,- ասաց Մկրտչյանը:

Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Դուշման Վարդանը ոչ միայն փորձառու մարտիկ էր, այլ նաև փորձառու հրամանատար: «Նա հրամանատար էր, ով միշտ խորհուրդներ էր տալիս: Երբ Խորհրդային զորքերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղից, թշնամին մտածում էր, որ շուտով կկարողանա իր ձեռքը վերցնել Ստեփանակերտը, սակայն Դուշման Վարդանը անմիջապես խորհուրդ տվեց անմիջապես ազատագրել Ստեփանակերտի այն հատվածը, որն այդ ժամանակ ադրբեջանցիների ձեռքում էր: Եվ հենց Վարդանի նման տղաների շնորհիվ մենք ազատագրեցինք Ստեփանակերտի այդ հատվածն ադրբեջանցիներից ու քաղաքն ամբողջությամբ վերցրիշեցինք մեր վերահսկողության տակ»,- հավելեց Տեր-Թադևոսյանը:

Դուշման Վարդանը մասնակցել է նաև Շուշիի ազատագրման օպերացիային: Արկադի Տեր-Թադևոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Շուշիի ազատագրման ժամանակ նրա գործողություններից: «Երբ մենք ազատագրեցինք Շուշին, ադրբեջանցիները ցանկանում էին այն կրկին վերադարձնել իրենց: Նրանք հավաքեցին իրենց ուժերն ու միջոցները ու հարձակվեցին Շուշիի վրա, սակայն Դուշմանի գործողությունների շնորհիվ նրանք փախան: Վարդանը ականով պայթեցրեց նրանց զորքի առջևից եկող տանկը, որից հետո ադրբեջանցիները խուճապի մատնվեցին ու սկսեցին փախչել: Դրանից հետո Շուշիի վրա ադրբեջանցի ներն այլևս չհարձակվեցին՝ շնորհիվ Վարդանի խիզախ գործողությունների»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վարդան Ստեփանյանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ զինակից ընկերների հետ մարտական առաջադրանք է կատարել ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025