Սիրուշոյի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ
LifestyleՄարտի 8-ը նվերների, ծաղիկների եւ իհարկե, գեղեցիկ շնորհավորանքների օր է։ Տոնական տրամադրություն է նաեւ Սիրուշոյի մոտ։ Երգչուհին նույնպես շնորհավորել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին.
«Շնորհավորում եմ բոլոր գեղեցիկ, խելացի, անկախ եւ ուժեղ կանանց Մարտի 8-ը»,- Facebook-յան իր էջում գրել է սիրված երգչուհին։

Ի դեպ, ավելի վաղ երգչուհին վերհիշել էր իր «Մի թող ինձ մենակ» երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքը եւ գնացքի մեջ արված լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում։