Նախարարը բարձր է գնահատել կին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքը
SocietyՀՀ առողջապահության նախարար ԱրմենՄուրադյանը մարտի 8-ին այցելել է մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում՝ Սևանի հոգեբուժա րան:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նա շնորհավորել է հոգեբուժարանի կին աշխատակիցներին Մարտի 8-ի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց անձնուրաց աշխատանքը:
«Դուք շատ մեծ, ծանր աշխատանք եք կատարում, որն արժանի էուշադրության և գնահատանքի ոչ միայն մարտի 8-ին, այլև ամեն օր:Այստեղ բուժում ստացող հիվանդներն, իսկապես, ունեն ձեր մարդկայինջերմության, կարեկցանքի կարիքը»,- շնորհավորելով Կանանց միջազգային տոնի առթիվ նշել է Արմեն Մուրադյանը:
Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին է ներկայացրել հիվանդների բուժօգնության որակի, ինչպես նաև շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Նախարարն այցելել է ճաշարան, լվացքատուն, շրջել բաժանմունքներով, հերթական անգամ ծանոթացել բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի և դեղերի ապահովման, հանգստի կազմակերպման հնարավորություններին: Նա հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել սննդի որակի ապահովման հարցը:
Արմեն Մուրադյանը նաև զրուցել է բուժանձնակազմի և հիվանդների հետ՝ մաղթելով հիվանդներին շուտափույթ ապաքինում: