Գյումրեցի կանայք ու աղջիկները ծաղիկներ ստացան քաղաքապետից ու զինվորներից
SocietyԿանանց միջազգային օրվա կապակցությամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից, քաղաքի տարբեր հատվածներում բացիկներ և ծաղիկներ նվիրվեցին կանանց ու աղջիկներին: Անակնկալ շնորհավորանքը հաճելի էր ու մի պահ մոռացնել էր տալիս հոգսերի ու խնդիրների մասին:
«Այս հիասքանչ տոնը թող բերի առողջություն, երջանկություն և ժպիտ: Թող գ արնանաբույր տոն լինի Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը»,-նշված էր քաղաքապետի շնորհավորական բացիկներում:
Ավելի ուշ գյումրեցի կանանց ու աղջիկներին անակնկալ էր կազմակերպել Գյումրու կայազորը. ծաղիկներ ու շնորհավորանք` այս անգամ զինվորներից: Օրվա ամենահուզական շնորհավորանքը հենց իրենցն էր` տանից հեռու ու իրենց մորը, քրոջն ու սիրելիին մտքում` շնորհավորում էին Կենտրոնական հրապարակում ու Ռիժկովի ճեմափողոցում հանդիպած կանանց ու աղջիկներին: