Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտահանման ցուցանիշները հուսադրող են

Economics

Արտահանման խթանման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը սկսել են արդյունք տալ։ Տարեսկզբին արձանագրված ցուցանիշները բավական հուսադրող են։ Չնայած արտաքին շուկաներում պահպանվող խնդիրներին, հունվարին արտահանումը Հայաստանից ավելացավ 5,6 տոկոսով։ Ընդ որում, դա տեղի ունեցավ ամենեւին ոչ հանքահումքային ապրանքների արտահանման հաշվին։ Ընդհակառակը՝ այս ոլորտում նույնիսկ անկում գրանցվեց։

Փոխարենը համալրվել է այնպիսի ապրանքների արտահանումը, ինչպիսին են ասենք՝ պատրաստի սնունդը, կենդանական ծագման արտադրանքը, մանածագործական իրերը եւ այլն։ Պատրաստի սննդի արտահանումն ավելացել է 19 տոկոսով։ Հունվարին Հայաստանից դուրս է տարվել գրեթե 16,4 մլն դոլարի այդպիսի արտադրանք։ Կենդանական ծագման ապրանքներն ավելացել են 2,6 անգամ։ 2,7 անգամ աճել է մանածագործական իրերի արտահանումը։

Աճ գրանցվեց ինչպես ԱՊՀ, այնպես էլ Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։ Անցած տարվա նույն ամսվա համեմատ ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանումն ավելի քան 82 տոկոսով ավելացել է։ Նախորդ տարվա 10,5 մլն դոլարի դիմաց այն հասնում է գրեթե 15,6 միլիոնի։ Արտահանման ծավալների այսպիսի կտրուկ աճը հիմք է տալիս ենթադրելու, որ հայկական ապրանքներն աստիճանաբար հարմարվում են ռուսական շուկայում ձեւավորված նոր պայմաններին։

Հատկանշական է, որ դրսեւորված միտումները տեղի են ունեցել տարեսկզբին արձանագրված ռուբլու հերթական թռիչքային արժեզրկման պայմաններում։ Ինչպես հայտնի է, ռուբլու թուլացումը դարձել է ռուսական շուկայում արտահանման հետ կապված դժվարությունների առաջացման հիմնական պատճառներից մեկը։

Տարեսկզբին արտահանման կտրուկ է աճ է գրանցվել Բուլղարիայի հետ հարաբերություններում։ Անցած տարվա 6,7 մլն դոլարի դիմաց հայկական ապրանքների մուտքը բուլղարական շուկա հասել է գրեթե 14 մլն դոլարի՝ ավելի քան կրկնակի գերազանցելով 2015թ. հունվարի ցուցանիշը։

Իրանական շուկայի մատակարարումը՝ 1,8 մլն դոլարից հասնել է գրեթե 5,3 միլիոնի։ Դրա վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, այս պահին դժվար է ասել։ Փաստն այն է, որ իրանական շուկայում հայկական արտահանումը տարեսկզբին գրեթե եռապատկվել է։

Արտահանման լուրջ աճ է գրանցվել նաեւ Իրաքի հետ հարաբերություններում։ Այս շուկայի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ դարձել է երրորդը՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Բուլղարիային։ Տարեսկզբին Իրաք է արտահանվել ավելի քան 11,3 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 7,3 միլիոնի փոխարեն։ Աճը գերազանցում է 55 տոկոսը։ Իրաքի շուկայում հայկական արտահանումը բաժին է ընկնում հիմնականում ծխախոտին, որը արագորեն ընդլայնվում է։ Իրաքը դառնում է բավական լավ շուկա Հայաստանի համար։ Անցած տարի արտահանման աճը այս երկրի հետ հարաբերություններում կազմեց 62 տոկոսով՝ գերազանցելով 130 մլն դոլարը։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M