Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, 14-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրեսի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 9-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունուÕ ´ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 22-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը: Բացահայտվել է գողության 19, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։