Մինչև մարտի 31-ը ՌԴ-ից մատակարարվող գազի գինը կպահպանվի 165 դոլար
EconomicsՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղական Իոսիֆ Իսայանը նշեց, որ վերը նշված համաձայնագրում առաջին փոփոխությամբ՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով: Նրա խոսքով՝ սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսակ ան կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: «Մենք համաձայնություն ենք տալիս, որ այս արձանագրությունը նախարարությունը ստորագրի»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իոսիֆ Իսայանը զեկուցեց նաև, որ առաջարկվող համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: «Հարկ է նշել, որ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայÕ ¶ բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ քան մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում»,- ասաց Իսայանը: