Ծերունի ավազակների կողոպուտը որակվել է դարի ամենախոշոր հանցագործությունը
SocietyՀինգ բրիտանացի դատապարտվել է 7 տարվա ազատազրկման բրիտանական Հաթթոն-Գորդեն ոսկերչական պահուստային ֆոնդերից չհրկիզվող անվտանգության պահարաններ առևանգելու համար: Խմբի անդամներին հաջողվել է 14 մլն ֆունտ սթեռլինգի հասնող ոսկյա զարդեր, ադամանդ և շափյուղա առևանգել:
Հանցավոր խմբի ղեկավարը 76-ամյա Բրայան Ռիդերն է, ով ուղեղի երկրորդ կաթվածի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան: Նրա դատավճիռը դատարանն ավելի ուշ կհրապարակի, տեղեկացնում է BBC-ն:
Առևանգումը, որը Բրիտանիայի նորագույն պատմության մեջ համարվում է ամենամեծը և ամենաաղմկահարույցը, իրականացվել է անցյալ տարվա ապրիլին: Հանցավոր խումբը կարողացել է ներթափանցել Hatton Garden Safe Deposit-ի ստորգետնյա պահուստային հատված և առևանգել 56 չհրկիզվող պահարան: Խմբի անդամները պահուստային ֆոնդային հատված են հասել վերելակի համար նախատեսված խորշով, որտեղից իջնելով ներքև՝ քանդել են պահեստի պատը և առևանգել պահարանները: Գողերն իրենց գործողություններն իրականացրել են պահքի տոնական օրերին, այդ իսկ պատճառով տեղի ոստիկանները գողության մասին իմացել են դեպքից 4 օր անց: Հանցագործությունից բացի հանրությանը ցնցել է նաև հանցավոր խմբի տարիքը: Նրանցից շատերի տարիքն անցնում է 60-ը:
Ա.Գ.