Հայ դիզայները Փարիզի Նորաձեւության շաբաթում ներկայացրել է իր հավաքածուն (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ալեքսանդր Սիրադեղյանը Փարիզի Նորաձեւության շաբաթում ներկայացրել է կոշիկների իր նոր հավաքածուն, որը կոչվում է Val de Loire։
Դրանում ընդգրկված են ձեռագործ կոշիկների տասը զույգ՝ այդ թվում մանկական մոդելներ։
Հավաքածուն անվանվել է Ֆրանսիայի Լուարա գետի պատվին, որտեղ տեղակայված են բազմաթիվ գեղեցիկ ամրոցներ։ Դրանք տարբեր դարաշրջանների գրողների ոգեշնչման աղբյուր են հանդիսացել։
Ալեքսանդրի կողմից ստեղծված յուրաքանչյուր կոշիկ նվիրված է ամրոցներից մեկին։
Պատմության հզորությունն արտահայտվում է կոշիկի հարուստ դեկորում. մանրակրկիտ կարեր, մարգարիտներ, զարդանախշեր եւ այլն։
Յուրաքանչյուր զույգի պատրաստման համար շուրջ ինը շաբաթ է պահանջվել։ Վարպետներն աշխատել են դիզայների խիստ հսկողության տակ։ Արդյունքը, իրականում, ունիկալ ստեղծագործություններն են, որոնք արժանի են Haute Couture դասակարգման։
Նշենք, որ Aleksandersiradekian ապրանքանիշը հիմնադրվել է 2013 թվականին։ Նրա ստեղծած կոշիկները կարվում են Իտալիայում, յուրաքանչյուր կոշիկի դիզայնը Ալեքսանդրն է մշակում, իսկ դրանց հարմարավետության համար պատասխանատվությունը ստանձնել է դիզայների կինը՝ Լիզա Շարիկովան։
Ալեքսնադրի մշտական հաճախորդներն են երգչուհի Ալսուն, մոդել Աննա Վոդյանովան, Էվելինա Խրոմչենկոն, Յանա Ռուդկովսկայան եւ այլ հայտնիներ։
Ալեքսանդր Սիրադեղյանը ծնվել է Թիֆլիսում, իսկ ուսանողական տարիներից բնակության է տեղափոխվել Մոսկվա։










