Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավարին

Politics

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության խորհրդարանÕ « մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունին եւ Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են համաչափ եւ բնականոն, սակայն ներուժ կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու համար: Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ. երկու ժողովուրդներն այժմ ապրում են անկախ երկրներում եւ նրանց միավորում են քրիստոնեական արժեքները: Էդուարդ Շարմազանովը նաեւ ընդգծե լ է, որ հայ ժողովուրդը չի մոռանում շուրջ երեք տասնամյակ առաջ հայ ժողովրդին պատուհասած աղետի՝ ավերիչ երկրաշարժի օրերին օգնության շտապող սերբ օդաչուներին, ովքեր զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական առաքելությունը:

Էդուարդ Շարմազանովն առաջնային է համարել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը տարբեր միջազգային կառույցներում: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության աջակցության փաստը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի խնդրի կարգավորմանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցին: Էդուարդ Շարմազանովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ նշել է, որ այն տարբերվում է Կոսովոյի խնդրից. ի տարբերություն Կոսովոյի՝ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ այն երբեւէ չի եղել Ադրբեջանի կազմում: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհո վ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող երբեւէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր»,-ասել է նա:

Ահաբեկչության դեմ պայքարը համարելով համընդհանուր նպատակ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության հետեւանքով Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ:

Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ թեեւ երկու երկրների հարաբերություններն արագորեն զարգանում են, այնուամենայնիվ, կան ոլորտներ, որոնք պետք է առավել ակտիվացնել: Վերոլյուբ Արսիչն անհրաժեշտ է համարել զարգացնել հատկապես միջխորհրդարանական կապերը եւ տնտեսական ոլորտը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման հարցին` նա նշել է, թե Սերբիան փորձում է հակամարտությունները կարգավորել երկխոսության եւ խաղաղ կարգավորման ճանապարհով: Սերբիայի խորհրդարանի փոխնախագահը եւս նկատել է, որ ԼՂ հակամարտությունը եւ Կոսովոյի հիմնախնդիրը գտնվում են տարբեր հարթություններում:

Հանդիպման ընթացքում հայ եւ սերբ խորհրդարանականներն անդրադարձել են տարբեր միջազգային կառույցներում համագործակցությանը եւ կարեւորել կառուցողական աշխատանքը: 

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia