Կիրովագրադում հայկական գրքի տպագրության 400-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
CultureԿիրովագրադում մարտի 10-ին բացվել է «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ուկրանիայում հայկական գրքի տպագրության 400-ամյակին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Analitikiua.net-ը, ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Ուկրաինայի հայկական համայնքի, տեղական իշխանո ւթյունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ուկրանիայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրել է ցուցահանդեսի էությունը:
Մարտի 11-ին Կիրովագրադում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որում Ուկրաինայում հայկական գրքի տպագրության 400-ամյակը լինելու է հիմնական թեմաներից մեկը: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն տեղական իշխանությունների հետ հայկական համայնքի փոխգործակցության զարգացման հետ կապված հարցեր, կանցկացվեն քննարկումներ հայկական սփյուռքի արդիական խնդիրների, ինչպես նաև կրթության, մշակույթի և պատմության ոլորտներում նոր նախաձեռնությունների վերաբերյալ: