Գյումրիում գլխավոր կամրջի վերանորոգման հարցում ակնկալում են կառավարության աջակցությունը
SocietyԳյումրու գլխավոր՝ «50-ամյակի» կամուրջն ունի լուրջ ուսումնասիրման խնդիր: Այդ խնդրանքով Գյումրու քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ կառավարությանն ու քաղաքաշինության նախարարությանը:
1975 թվականին շահագործման հանձնված կամուրջը մինչ օրս լուրջ վերանորոգման չի ենթարկվել, սակայն այս պահին ասել, որ այն խիստ վերանորոգման կարիք ունի՝ սխալ է համարում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրի Գասպարյանը: «Կա լուրջ ուսումնասիրման անհրաժեշտություն, բայց ես չեմ համարում, որ այն այս պահին ունի խիստ վերանորոգման կարիք: Այդ ուսումնասիրությունը ցույց կտա ինչ քայլեր պետք է արվեն: Պարզապես նայելով հնարավոր չէ որոշել կամրջի վիճակը, անհրաժեշտ է խորը մասնագիտական ուսումնասիրություն: Սա այն կառույցն է որ մշտապես պետք է ուշադրության կենտրո նում լինի»,-նշեց նա:
Կոսմետիկ վերանորոգումներ տարիների ընթացքում իրականցվել են, բայց քաղաքի գլխավոր կամուրջը երբեք այս ընթացքում հիմնանորոգման կամ լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել: Համայնքը սեփական միջոցների հաշվին այն վերանորոգել անհնար է համարում: «Կամուրջը լուրջ շինություն է, և դրա նորոգումը պետք է կատարի համապատասխան գերատեսչությունը: Համայնքային բյուջեի հաշվին կարող են իրականացվել միայն ասֆալտապատման, կոսմետիկ նորոգման և ջրահեռացման համակարգերի վերականգնման աշխատանքներ, բայց դրանք ամրության հարցը չեն լուծում «,-նշեց Հենրիկ Գասպարյանը:
Գյումրու Շիրակացի փողոցն Անկախության հրապարակին միացնող կամրջի հիմնանորոգման հարցը տարիներ շարունակ եղել է քննարկման առարկա, սակայն իրականացվել են միայն ասֆալտապատման և կոսմետիկ նորոգման աշխատանքներ:
Արմենուհի Մխոյան