Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չեխիայի Հանրապետության նախագահն այս տարի կայցելի Հայաստան. դեսպան

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այս տարի կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Դեսպանը պատասխանել է հայ-չեխական հարաբերություններին առնչվող «Արմենպրես»-ի հարցերին:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկա մակարդակը:

-Մենք հարաբերությունների զարգացման լավագույն փուլում ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերություններն այսպիսի բարձր մակարդակի երբևէ չեն եղել, ինչպես այսօր է: Քաղաքական տեսանկյունից նշեմ, որ այս տարի հունիսի սկզբին հերթական անգամ Հայաստան կգա մեր երկրի նախագահը: Մենք ՀՀ նախագահին ընդունել ենք 2014 թվականի հունվարին: Պարբերաբար բարձր մակարդակի փոխայցեր ենք կատարում, և դրանք խթանում են նոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Վերջերս այստեղ էր մեր երկրի` Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարը, և նա շատ հաջող բանակցություննեÖ € է անցկացրել իր գործընկերոջ հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք հարցերի, այդ թվում` միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման վերաբերյալ, որը տեղի կունենա Պրահայում ապրիլին: Այս այցերը նպաստում են երկու երկրների զարգացմանը գրեթե բոլոր ոլորտներում: Քաղաքական տեսանկյունից առավել հավակնոտ նպատակներ ունենք: Էլ չեմ ասում խորհրդարանի դիվանագիտության մասին. Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը դեկտեմբերին Երևանում էր, Հայաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին այցելել է Պրահա: Այնպես որ, երկկողÕ ´ քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակի վրա է:  

Ինչ վերաբերում է տնտեսությանը, այն լավատեսության հիմքեր է տալիս: Մենք վատ մակարդակի վրա չենք, բայց գիտենք, որ ներուժն ավելի մեծ է: Եվ առաջին հերթին պոտենցյալ ունի Հայաստանը: Հայաստանից արտահանումը Չեխիա շատ փոքր է, մենք կցանկանայինք, որ այն ավելանար: Մենք հասկանում ենք, որ եթե չլինի հաջող արտահանում, Հայաստանը տնտեսապես չի զարգանա: Փորձում ենք աջակցել հայկական արտահանմանը, և հույս ունենք, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը կխթանի դրան:

-Իսկ ի՞նչ կասեք կրթական համագործակցության մասին: Չեխիայում հայ և Հայաստանում չեխ ուսանողներ շա՞տ կան:

-Անկեղծ ասած, Հայաստանում չեխ ուսանողների մասին չգիտեմ, որովհետև դրանով զբաղվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, և թվերի մասին մեզ չեն հայտնել: Գիտեմ, որ կան ուսանողներ: Ինչ վերաբերում է Չեխիայում հայ ուսանողներին, այնտեղ սովորում են երեք տիպի ծրագրով: Առաջինի դեպքում կրթաթոշակը ստանում են չեխական կառավարության կողմից: Ամեն տարի 5-6 ուսանող ամբողջական կրթաթոշակ է ստանում: Կան նաև բուհերի կրթաթոշակներ, սովորում են չեխական բուհերում, և կրթաթոշակը բուհերից են ստանում: Եվ կան ուսանողներ, որոնք իրենց հաշվին են սովորում: Եթե խոսք ենք թվերով, ապա 80-100 հայ ուսանող կա:

-Այս տարի հնարավո՞ր է հայ-չեխական մշակույթի օրեր ակնկալել երկու երկրներից մեկում:  

-Հուսանք: Այս տարի մենք կցանկանայինք ջազ բենդ բերել, ցուցահանդես կազմակերպել Երևանում: Ես կարծում եմ, որ լավ ուղու վրա ենք: Գիտեմ, որ Պրահայում իմ գործընկերը` Հայաստանի դեսպանը, շատ ակտիվ մարդ է: Մենք այնտեղ անընդհատ առնչվում ենք հայկական մշակույթին: Օրերս անցկացվել է Կոմիտասի երաժշտության շատ կարևոր համերգ, որը ներկայացվել է Պրահայի Կառլի անվան համալսարանի նվագախմբի կողմից: Շատ հետաքրքրական է, որ համալսարանի երգչախմբի դիրիժորն ու ղեկավարը հայտնի հայ երաժիշտ Հայկ Ուտիճյանն է: Նա շատ ակտիվ աշխատում է դեսպանատան հետ նման միջոցառումների կազմակերպման հարցում: Գիտեմ, որ Պրահայում շատ ցուցահանդեսներ են անցկացվում, ի դեպ, շատ հայ նկարիչներ են ապրում այնտեղ: ՀՀ մշակույթի նախարարը 2014-ին Պրահա իր այցի ընթացքում բացել է հայ նկարիչների ցուցահանդես: Հավաքվել էին հիասքանչ նկարներ:

1992-ին Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993-ին, ՀՀդիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ:  2015թ. հունվարի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետությունում ՉեխիայիՀանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: 2014թ. սեպտեմբերին Երևանումկայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ռոզա Գրիգորյան

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun