Լիլիթ Հովհաննիսյանը՝ Գերմանիայում
LifestyleՍիրված եւ ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է իր համերգային շրջագայությունները Եվրոպայում։ Այսօր՝ մարտի 11-ին, Լիլիթը պատրաստվում է մենահամերգ տալ Գերմանիայի չորրորդ խոշորագույն քաղաքում՝ Քյոլնում։ Սակայն մինչեւ համերգի նախապատրաստական աշխատանքները, Լիլիթը որոշել է լուսանկար հրապարակել եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար.

«Արդեն Քյոլնում եմ։ Շնորհակալ եմ գեղեցիկ ու քաղցրիկ ընդունելության համար»,- Facebook-յան էջում գրել է Լիլիթը։
Հիշեցնենք, որ մինչ Գերմանիա մեկնելը Լիլիթը Չեխիայի մայրաքաղաքում էր։ Երգչուհին քաղաքում զբոսնելուց եւ նրա տեսարժան վայրերով հիանալուց զատ, այցելել էր նաեւ Պրահայում հայկական եկեղեցի։
