Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հատուկ սարքով քվերակողների նույնականցումը կնվազեցնի կրկնաքվեարկության հնարավորությունը. Խոսրով Հարությունյան

Society

 Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում դրված է այնպիսի գործիքակազմ, որի շնորհիվ կբարձրացվի հասարակության վստահությունն ընտրական գործընթացի, վերջնական արդյունքի նկատմամբ: Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

«Մեզանում ամենավիճահարույց հարցը կրկնաքվեարկությունն է: Բոլորն ինչ առաջարկություն էլ ներկայացնում են, փորձում են շրջանառության մեջ դնել այնպիսի մեխանիզմ, որն առավելագույնը կբացառի կրկնաքվեարկությունը: Այս նախագծով հանձնաժողովն առաջարկում է պարզ մոտեցում: Քվեարկողը գալիս է ընտրական տեղամաս, օգտագործում է կամ իր նույնականացման քարտը կամ բիոմետրիկ անձնագիրը կամ սովորական անձնագիրը: Ընտրատեղամասերում առկա սարքը հնարավորություն կունենա ճանաչելու նշված փաստաթղթերը: Այն ցույց է տալիս արդյո՞ք տվյալ ընտրողն այլ տեղում քվեարկեÕ ¬ է, թե ոչ, արդյո՞ք տվյալ փաստաթղթի անձն ու  ընտրողը նույն մարդիկ են: Էկրանի վրա իսկույն բերում է ոչ միայն անունը, ազգանունը, այլև նկարը: Դա նշանակում է, որ այդ ընտրողը երկրորդ անգամ չի կարող մոտենալ որևէ տեղամաս և քվեարկել»,-ասաց Խոսրով Հարությունյանն` ընդգծելով, որ քվերակողների նույնականցումը էապես նվազեցնում է կրկնաքվեարկության հնարավորությունը:

Ինչ վերաբերում է քվեաթրեթիկներն ամփոփելու գործընթացին, ապա Խոսրով Հարությունյանը նշեց, որ այստեղ ևս կարևոր մոտեցում է ներկայացված: Քվեաթերթիկները լինելու են տարբեր գույնի. քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվեն վիճակահանությամբ: Դա նշանակում է, որ հաշվարկի ժամանակ մեկ տրցակից մյուս տրցակ չի կարող քվեաթերթիկ տեղափոխվել, դա իսկույն աչքի կընկնի: Ըստ Խոսրով Հարությունյանի` ահա այդ մոտեցումները  կնպաստեն ընտրական արդյունքների նկատմամբ  հասարակության վստահության բարձրացմանը:

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների այն դիտարկումներին, թե անընդունելի է առանց հասարակական, քաղաքական ուժերի հետ քննարկումների նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, Խոսրով Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիր չի տեսնում:

«Անշուշտ կարելի էր երկարաշունչ քննարկումներ կատարել, նոր ուղարկել Վենետիկի հանձնաժողով, վերջինս էլ մի քանի ամսից ներկայացներ իր կարծիքը, բայց մենք ժամկետի խնդիր ունենք: Ընտրությունից մեկ տարի առաջ մենք պետք է ունենանք նոր «Ընտրական օրենսգիրք»: Այս ժամանակային սահմանափակումը, ենթադրում էր այն, որ  հնարավոր է օգտագործել Վենետիկի հանձնաժողովի մասնագետների կարողությունները և դրան զուգահեռ անցկացնել հանրային լայն շրջանակների քննարկում: Ինչն էլ ասյօր արվում է»,-ասաց պատգամավորը:  

Խոսրով Հարությունյանը նշեց, որ մեզ համար շատ էական է այն, որ քաղաքացին ոչ միայն կուսակցությանն է ձայն տալիս, այլև ունենում է հնարավորություն իր լիազորված պատգամավորն ունենալու Ազգային ժողովում: «Ահա, որպեսզի մեր տարածքները չզրկվեն սեփական պատգամավոր ունենալու հնարավորությունից, աշխատանքային խումբն առաջարկում է համամասնական ընտրական համակարգի մի տարբերակ, որն իր մեջ ենթադրում է տարածքներում համամասնական ընտրական գործընթաց: Սա տարածված է Սկանդինավյան երկրնում: Նպատակն այն է, որ այս կամ այն քաղաքական գործչի դերակատարումը հան րային կյանքում պայմանավորված լինի ոչ թե կուսակցության ղեկավարության գործունեության նկատմամբ պատկերացումով, այլ շատ էական է, թե ինչպիսին է այդ գործչի նկատմամբ հանրության վերաբերմունքը: Ահա այստեղից էլ գալիս է այն, երբ քաղաքացին, ընտրողն ինքն է ձևավորում կուսակցության ցուցակի հերթականությունը: Սա դրված է համամասնական ընտրական համակարգի հիմքում»,-ավելացրեց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ներկայացված նախագիծը կարծատիպ չէ, քննարկումները նոր են սկսվել: Նա համոզված է, որ քննարկումներն իրենց արդյունքները կունենան նախագծի վրա:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025