Քիմ Քարդաշյանի առաջին հայտնությունը մերկ սելֆիների շուրջ սկանդալից հետո
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեք օր համացանցը պայթում էր Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիների շուրջ սկանդալից ու քննարկումներից: Հոլիվուդի աստղերը երկու ճամբարի էին բաժանվել՝ Քիմին աջակցողների ու քննադատողների (իսկապես որ մարդիկ այնտեղ պարապ են մնացել): Երգչուհի Pink-ը հարձակվել էր Քիմ Քարդաշյանի վրա, իսկ Էմբեր Ռոուզն էլ պաշտպանել էր հայուհուն։

Իսկ Քիմն այսօր գնացել է նկարահանելու Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի հերթական դրվագը:

35-ամյա հայուհուն ընկերակցել է նրա քույրը՝ Քորթնին:

Քույրերը նկարահանումների էին գնացել Hugo’s Restaurant ռեստորան:

Հիշեցնենք, որ Քիմը երեկ բավականին հստակ պատասխանել էր իր հասցեին անաբարյացակամ արտահայտվողներին: Քիմը ամեն ինչին արձագանքել էր հանգիստ՝ հրապարակելով տեսագրություն՝ Լիլի Ալենի F*** You երգի ներքո:
- See more at: http://style.news.am/arm/news/29740/qim-qardashyani-arajin-haytnutyuny-merk-selfineri-shurj-skandalic-heto.html#sthash.wCAoN7UK.dpuf