Կարեն Կոնդազյան. ԱՄՆ-ի սեքս խորհրդանիշը համարվող հայուհին (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք 70-ականներին ԱՄՆ-ի ամենահայտնի եւ բարձր վարձատրվող թատրոնի եւ կինոյի դերասանուհի, գրող Կարեն Կոնդազյանին։
Կարեն Կոնդազյանը ծնվել է Մասաչուսեց նահանգի Նյուտոն քաղաքում 1950թ.։ Նրա ծնողները Բիտլիսից էին։ Փրկվելով Ցեղասպանությունից՝ Կարենի նախապապը ընտանիքին ԱՄՆ-է տեղափոխում։
Հաստատվելով Նյու Յորքում՝ նա կարի ֆաբրիկայում է աշխատել եւ ժամանակի ընթացքում հարստացել՝ ընտանիքին ապահովելով կուշտ եւ կայուն կյանք։
Դերասանուհին ցավով է նշում, որ չի տիրապետում հայերենին եւ գիտի միայն մի քանի բառ. «Բարեւ, ինչպես ես», «այո», «շատ լավ»։
«Ծնողներս ցանկանում էին, որ ես ուսուցչուհի կամ բուժքույր դառնամ։ Նրանք երազում էին ինձ տեսնել իսկական հայ կնոջ կերպարում, ով ամուսնացած է եւ ունի շատ երեխաներ»,- պատմում է նա։
Չնայած դրան՝ դերասանուհու բնավորությունը հեռու է իդեալական հայ կնոջ բնավորությունից, որը պատկերացնում էին նրա ծնողները։ Իր կարիերան նա սկսել է 8 տարեկանում, երբ պատահաբար հայտնվել է մանկական «Kids say the darndest things» հաղորդման եթերում։ Դրանից հետո նա երազում էր դերասանուհի դառնալու եւ Բրոդվեյում ելույթ ունենալու մասին եւ դա նրան հաջողվում է։
Իր առաջին դերը նա ստացել է «The Milk Train Doesn’t Stop Here Anymore» ներկայացման մեջ։ ԱՄՆ-ում բազմաթիվ ներկայացումներից հետո նրան հրավիրում են Բրոդվեյում ելույթ ունենալ, այդպիսով իրականանում է նրա երազանքը։
Նա շշմեցնող հաջողության է հասնում. ավելին՝ դառնում է Միացյալ նահանգների սեքս խորհրդանիշերից մեկը։
Դերասանուհին նշում է, որ դրանք իր կյանքի լավագույն տարիներն էին։ Նա ուներ բազմաթիվ երկրպագուներ՝ որոնց թվում «Տարզան» սերիալից Լեքս Պարկերը, ով իրենից մեծ էր քսան տարով։ Չնայած դրան՝ նրանք երկար ժամանակ հանդիպել են։
Նշենք, որ Կանդազարյանը երբեւէ ամուսնացած չի եղել։ Դերասանները նշանադրված էին, երբ Լեքսին Նյու-Յորքի փողոցներից մեկում մահացած գտան։
Ավելի ուշ Կանդազարյանը կարճ սիրավեպ է ունեցել Հորդանանի թագավոր Հուսեյն իբն Թալալի հետ։
«Ես չեմ դժգոհում իմ ճակատագրից։ Ես հոգով միշտ ազատ եմ եղել եւ, ճիշտն ասած, Լեքսի հետ հարաբերություններից հետո ոչ ոքի հետ չէի ցանկանում ամուսնանալ»,- պատմում է Կարենը։
Թատրոնից զատ, Կարենը խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում Ալ Պաչինոյի, Սիլվեստեր Ստալոնեի, Մարլոն Բրանդոի եւ այլ աշխարհահռչակ դերասանների հետ։
Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ուոլտոնները», «Կոբրա», «Կեգնի եւ Լեյսի», «Շարունակիր երազել», «Այո, Ջորջիո» եւ այլն։
Կարենը նաեւ գրքեր է գրում։ 2012 թ.-ին լույս է տեսել նրա «The Whip» անվամբ գիրքը, որը լույս է տեսել է 5 հազարից ավել տպաքանակով եւ դերասանուհուն մեծ հոնորարներ բերել, որոնց մի մասը նա փոխանցել է Հայաստանի բարեգործական հիմնադրամին։
Այժմ Կարենն իր հերթական գիրքն է գրում, որը պատրաստվում է հրատարակել այս տարվա աշնանը։







