ԿԳՆ-ի հակակոռուպցիոն հանձնաժողովը նիստ կանցկացնի
SocietyԿրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը պետք է դարձնել սեփականություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Մեկ,երկու ուսուցիչ պատժվելով, կամ մեկ-երկու տնօրեն հեռացելով հիմնախնդիրը չի լուծվի: Կարևորը հասկանալն է, թե կուռուպցիոն ռիսկերը պատճառները որտեղից են գալիս, այնուհետև դրանց հարթեցման ուղղությամբ գործնական ծրագրեր մշակել»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց նախարարը` շեշտելով, որ նախարարությունում ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովն իր առաջին նիստը կգումարի մարտի 12-ին:
Նորանշանակ նախարարը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևորը հիմանախնդրի պատճառը հանելն է:
«Եվրոպական բուհական համակարգում հավատարմագրումը սկսում է ինքնագնահատումից, եթե ինքնգնահատման մեջ հակակոռուպցիոն ռիսկերը ներառված չեն, կամ դրա դեմ համալսարանը չի նախանշում իր գործիքները, վերևից ոչինչ հնարավոր չէ անել: Նախ մենք պետք է համալսարանի ինքնահգնահատման համակարգում այս գործիքները ներառենք և տեսնենք, թե տվյալ բուհի համար դա ձևական է, թե գիտակցում է և որն է ըստ նրա հաղթահարումը»,-եզրափակեց նա: