Գուրգեն Դաբաղյանի 28-ամյակն ու խորհրդավոր երկրպագուհու անակնկալը
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Երեկ` մարտի 10-ին, հայկական շոու-բիզնեսի ժողովրդական ժանրի ամենասիրված կատարողներից մեկը` Գուրգեն Դաբաղյանը տոնում էր ծննդյան տարեդարձը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում 28-ամյա երգիչը նշեց, որ հրաշալի օր է անցկացրել հարազատների շրջապատում.

«Առաջինն ինձ շնորհավորել է զարմուհիս: Իսկ տարեդարձս այս տարի անցկացրել եմ ընտանիքիս եւ ընկերներիս հետ: Օրվա ընթացքում շատ շնորհավորանքներ եւ անակնկալներ են եղել»,-ասաց երգիչը, որի համար, հատկապես, անսպասելի էր խորհրդավոր երկրպագուհուց ստացած նվերը.
«Ծննդյանս նախօրեին ավտոմեքենայիս մոտ տեսա տուփով նվեր, ինչն ինձ համար շատ հաճելի էր: Այդպես էլ չիմացա, թե ով էր հեղինակը, բայց ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել: Շատ հաճելի անակնկալ էր»,-ասաց երգիչը, որը կապոցի մեջ հայտնաբերել է ժամացույց, փափուկ խաղալիք եւ բացիկներ:

Գուրգենից նաեւ հետաքրքրվեցինք, թե որն է, առհասարակ, եղել իր կյանքի ամենահիշարժան ծննդյան տարեդարձը.
«Նման տարեդարձներ մի քանի անգամ եմ ունեցել: Դրացից մեկը Հնդկաստանում էր` փղերի վրա, իսկ մյուսը Լոնդոնում եմ նշել, որտեղ կոլեգաներիս հետ շրջագայության էի մեկնել»,-ասում է երգիչն, որն իր երկրպագուներին պատրաստվում է ուրախացնել իր առաջիկա երաժշտական նորություններով, որոնց մասին առայժմ չցանկացավ մանրամասնել: