Կիրկորովը խոստովանել է, որ Պուգաչովայի շնորհիվ նիհարել է 20 կգ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել ձերբազատվել ավելորդ քաշից: Քառասունութամյա երգչի խոսքով՝ այդ հարցում իրեն օգնել է նախկին կինը` Ալլա Պուգաչովան:
Ինչպես նշում է woman.ru-ն, Կիրկորովը պատմել է, որ ինքը նիհարել է 20 կգ-ով` որպես մոտիվացիա ընդունելով այն փաստը, որ իր նախկին կինը վերջին շրջանում զգալի նիհարել է ու բարելավել իր արտաքին տեսքը:
Երգիչը խոստովանել է, որ Պուգաչովան իրեն խիստ քննադատել է գիրանալու համար ու խորհուրդ տվել անհապաղ զբաղվել սեփական արտաքինով: Նեղանալու փոխարեն՝ Կիրկորովը որոշել է հետևել խորհրդին։
Երգիչը նաև մանրամասնել է, որ ճիշտ սնվելու հարցում իրեն անգնահատելի ծառայություն է մատուցել հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով դիետաների մասին գիտի գրեթե ամեն ինչ:





