ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դասախոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում
SocietyՀայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցումմարտի 11-ին դասախոսությամբ հանդես է եկել Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել է կազմակերպության առջև դրված խնդիրները, դրանց իրականացման ընթացքը և գրանցված արդյունքները:
Դասախոսության ավարտին Նիկոլայ Բորդյուժան պատասխանել է Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների բազմաթիվ հարցերի: