Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարչապետը դրական է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեությունը

Economics

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով 2015 թ. կատարված աշխատանքներին, նշել է, որ ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրով նախատեսված 13 միջոցառումը և 2 գերակա խնդիրը կատարվել են:  Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության արտադրության ծավալի աճը նպաստել է երկրի տնտեսական ակտիվության մեջ գյուղատնտեսության ոլորտի մասնակցության ավելացմանը. ՀՀ ԱՎԾ տվյալով՝ 2015 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1 տրլ 2 մլրդ ՀՀ դրամ, որը 11.7 տոկոսով գերազանցում է 2014 թ. ցուցանիշը: Բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը՝ կազմելով 78.8 տոկոս:

ՀՀ կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով՝ 14 տոկոսով վարկեր, որոնց 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է. 2015 թ. տրամադրված վարկերի գումարը կազմել է շուրջ 15.2 մլրդ ՀՀ դրամ: Գյուղմթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 43.5 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը  27.6 տոկոսով, 20.6 հազ. տոննա պտուղ՝ 2014 թ. 48.3 տոկոսով ավելի:  2015 թ. հանրապետությունից արտահանվել է 76.7 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 34.4 հազ. տոննա պտուղ և հ ատապտուղ, որից` 21.3 հազ. տոննա ծիրան:

2015 թ. մշակվել և Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը: Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվել 22 գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը: Հաշվետու տարում ըստ ուղղությունների իրականացված աշխատանքների արդյունքում ավելացել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները, արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության որոշակի աճ: Շարունակվել են բուսաբուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի, հացահատիկային տնտեսության զարգացման, գյուղատնտեսության ռեսուրսների մատչելիության բարձրացման պետական աջակցության ծրագրերը: Իրականացվել են անասնապահության, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման միջոցառումներ, կատարվել են գիտահետազոտական և խորհրդատվական աշխատանքներ:

2015 թ. իրենց ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև Գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով հաշվետվությունը, դրական է գնահատել Գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հատկապես 2015 թ. մթերման և վերամշակման գործընթացի կազմակերպման կապակցությամբ: Վարչապետն ընդգծել է, որ այս տարի նույնպես գյուղատնտեսության ոլորտում սպասվում է լարված աշխատանք, կան լուրջ անելիքներ և պետք է համատեղել բոլոր ջանքերը, ձեռնարկել գործնական քայլեր՝ ոլորտում առաջընթացը շարունակելու, մթերողներին, վերամշակողներին և ընդհանրապես գյուղացուն աջակցելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել այցելությունները մարզեր, ինչպես նաև քննարկումները գործարարների հետ, մանրամասն ծանոթանալ խնդիրներին և աջակցել դրանց լուծմանը: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրները, հետևողական լինել պայմանավորվածությունների կատարման և խնդիրների լուծման հարցում:

Գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար՝ շեշտելով, որ այն պարտավորեցնում է ավելի ակտիվ և արդյունավետ աշխատել:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine