Yerevan, 10.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1 տրլ 2 մլրդ դրամ. քննարկում Կառավարությունում

Economics

Կառավարությունում այսօր՝ մարտի 12-ին, քննարկվել է Գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով 2015 թ. կատարված աշխատանքներին, նշել է, որ նախատեսված 13 միջոցառումը եւ 2 գերակա խնդիրը կատարվել են: Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության արտադրության ծավալի աճը նպաստել է երկրի տնտեսական ակտիվության մեջ գյուղատնտեսության ոլորտի մասնակցության ավելացմանը. ՀՀ ԱՎԾ տվյալով՝ 2015 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 1 տրլ 2 մլրդ ՀՀ դրամ, որը 11.7 տոկոսով գերազանցում է 2014 թ. ցուցանիշը: Բարձրացել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը՝ կազմելով 78.8 տոկոս:

ՀՀ կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով՝ 14 տոկոսով վարկեր, որոնց 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է. 2015 թ. տրամադրված վարկերի գումարը կազմել է շուրջ 15.2 մլրդ ՀՀ դրամ: Գյուղմթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 43.5 հազ. տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 27.6 տոկոսով, 20.6 հազ. տոննա պտուղ՝ 2014 թ. 48.3 տոկոսով ավելի: 2015 թ. հանրապետությունից արտահանվել է 76.7 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, այդ թվում` 34.4 հազ. տոննա պտուղ եւ հատապտուղ, որից` 21.3 հազ. տոննա ծիրան:

2015 թ. մշակվել եւ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը: Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվել 22 գյուղատնտեսական կոոպերատիվի ձեւավորմանը: Հաշվետու տարում ըստ ուղղությունների իրականացված աշխատանքների արդյունքում ավելացել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները, արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության որոշակի աճ: Շարունակվել են բուսաբուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի, հացահատիկային տնտեսության զարգացման, գյուղատնտեսության ռեսուրսների մատչելիության բարձրացման պետական աջակցության ծրագրերը: Իրականացվել են անասնապահության, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման միջոցառումներ, կատարվել են գիտահետազոտական եւ խորհրդատվական աշխատանքներ:

2015 թ. իրենց ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաեւ Գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով հաշվետվությունը, դրական է գնահատել Գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հատկապես 2015 թ. մթերման եւ վերամշակման գործընթացի կազմակերպման կապակցությամբ: Վարչապետն ընդգծել է, որ այս տարի նույնպես գյուղատնտեսության ոլորտում սպասվում է լարված աշխատանք, կան լուրջ անելիքներ եւ պետք է համատեղել բոլոր ջանքերը, ձեռնարկել գործնական քայլեր՝ ոլորտում առաջընթացը շարունակելու, մթերողներին, վերամշակողներին եւ ընդհանրապես գյուղացուն աջակցելու ուղղությամբ:

Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել այցելությունները մարզեր, ինչպես նաեւ քննարկումները գործարարների հետ, մանրամասն ծանոթանալ խնդիրներին եւ աջակցել դրանց լուծմանը: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին եւ նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրները, հետեւողական լինել պայմանավորվածությունների կատարման եւ խնդիրների լուծման հարցում:

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via Idram