Բեռլինի զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի տաղավարը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում
SocietyԲեռլինի ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայության փաստը հիստերիայի է հասցրել Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն անհնարին է համարում ցուցահանդեսում գտնվելը և «ստիպված փակել է իր տաղավարը»: Ադրբեջանական կողմը հատկապես բորբոքվել է այն փաստից, որ միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում, որն այս տարի ԵԱՀԿ նախագահող պետությունն է: