Մադոննայի 19-ամյա աղջիկը մոդել է դարձել (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Երգչուհի Մադոննայի աղջիկը՝ Լուրդես Լեոնը սկսում է որպես մոդել աշխատել Stella McCartney-ի գովազդի համար: Այս մասին դիզայներ Ստելլա ՄակՔարթնին ուրբաթ գրել է իր ապրանքանիշի ինսթագրամյան էջում:
19-ամյա Լուրդեսը, որին ավելի հաճախ Լոլա են անվանում, դարձել է նոր Pop օծանելիքի դեմքը:
Լուրդեսը Vogue.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ իրեն դուր է եկել օծանելիքի գովազդի գաղափարը, որը կոչ է անում սովորել դրականորեն վերաբերվել շրջապատողներին, դիմակայել սոցիալական մեդիայի բացասական ազդեցությանը և իրեն ընդունել ինչպես կա:
Pop-ի գովազդի համար Լուրդեսի առաջին լուսանկարը Մադոննան հրապարակել է իր ինսթագրամյան էջում:

