Անցած փետրվարն ամենատաքն է դարձել ողջ պատմության ընթացքում. ՆԱՍԱ
SocietyԱնցած փետրվարն ամենատաք ամիսն է դարձել Երկրագնդի վրա դիտումների ողջ պատմության ընթացքում, հաղորդում են ՆԱՍԱ-ի փորձագետները՝ տիեզերական արբանյակներից ստացված տվյալների հիման վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները դա կապում են մարդածին համաշխարհային տաքացման գործընթացների հետ:
ՆԱՍԱ-ի չափումներով՝ Երկրի մակերևույթին համաշխարհային միջին ջերմաստիճանն այս փետրվարին եղել է 1,35 Ցելսիուսով ավելի բարձր, քան այս ամսվա ընթացքում միջին ցուցանիշը 1951-ից 1980 թվականների ընթացքում:
Իսկ դա նշանակում է, որ 2016 թվականի փետրվարին ջերմաստիճանի նորմայից շեղումը դարձել է ամենազգալին գիտական օդերևութաբանական դիտարկումների ողջ ընթացքում, այսինքն` 1880 թվականից:
Այդկերպ փետրվարը գերազանցել է «անոմալության» ռեկորդը, որը մեկ ամիս առաջ հաստատել էր 2016 թվականի հունվարը: