Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին կնվազի 10-12 աստիճանով. Գագիկ Սուրենյան
SocietyՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, որ Հանրապետության տարածքին են մոտենում արկտիկական ցուրտ օդային զանգվածները:
«Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Հանրապետության տարածքին են մոտենում Սկանդինավիայի արկտիկական ցուրտ օդային զանգվածները: Նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա: Եթե այսօր Երևանում և Արարատյան դաշտում սպասվում է +18 +20 աստիճան տաքություն, ապա մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձրանա +10-ից»: