5 պատճառ, որոնց համար կարելի է iPhone-ը փոխել Samsung Galaxy S7-ի
LifestyleShabat.am-ը գրում է.
Redbookmag.com կայքն առաջարկում է փոխել Ձեր սիրելի iPhone-ը Samsung Galaxy-ին: Դա կօգնի վերջնականապես ազատվել «կոտրված էկրանից, 7 տոկոս մնացած մարտկոցից, 99 տոկոսով լցված տեղից, նախորդ օրը ջրի մեջ գցելու պատճառով բրինձի բաժակի մեջ մի ամբողջ գիշեր դնելուց»:
Կայքը հինգ պատճառ է ներկայացրել iPhone-ը մի կողմ դնելու և Galaxy S7-ի անցնելու համար:
1. Այն կարելի է գցել ջուրը, և հեռախոսը չի փչանա:

2. Հեռախոսը կարելի է շատ արագ լիցքավորել:

3. Կարելի է շատ ավելի շատ լուսանկարներ, տեսանյութեր և երաժշտություն պահել, քան երբևէ նախկինում։

4. Կարելի է միշտ հետևել թարմացումներին: Galaxy S7-ը թույլ է տալիս մշտապես միացնել և հետևել ժամանակին, օրացույցի նշաններին և ծանուցումներին կամ պարզապես նայել էկրանի գեղեցիկ նկարին:

5. Կարելի է հեռախոսն իսկապես օգտագործել վճարումների համար: Samsung Pay-ն աշխատում է ինչպես NFC-ի, այնպես էլ MST տեխնոլոգիաների հետ բջջային վճարումների համար: Դա թույլ է տալիս վճարումներ անել Galaxy S7-ով պարզապես հեռախոսն անցկացնելով կրեդիտ կամ դեբիտ քարտ կարդացող վճարման տերմինալի վրայով:
