Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է գողության 20 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 18 պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 27-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 11-14-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մա րմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 15 դեպքից 14-ը: Բացահայտվել է գողության 20, կողոպուտի 1, յուրացման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և կողոպուտի 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության և ապօրինի ծառահատման 2-ական դեպք։