Պատգամավորները շնորհավորեցին նորընտիր պատգամավոր Կարեն Շահմուրադյանին
SocietyԱզգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները շնորհավորեցին Կարեն Շահմուրադյանին ՀՅԴ խմբակցության համամասնական ցուցակով Ազգային ժողովի մանդատ ստանալու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ ՀՅԴ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Շահմուրադյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: «Շնորհավորում ենք պարոն Շահմուրադյանին»,- հայտարարեց Շարմազանովը:
Պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավորին: