Քաղաքապետը հանձնարարել է վերահսկել թափառող կենդանիներին վնասազերծող ընկերությունների աշխատանքը
SocietyԵրևանի քաղաքապետարանում մարտի 14-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառ այություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները:
«Առևտրի վարչությունն այդ ընկերության գործունեությանվերահսկողն է ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել,թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանումիրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»ը խախտել էպայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապապետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ,ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնենհանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է&raq uo;, - ընդգծել է քաղաքապետը: