«Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժումը ՔԱԳՎ գործառույթը չէ
SocietyՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերքում է լուրերն այն մասին, թե վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ է հայտարարել: ՔԱԳՎ մամուլի քարտուղարի Ռուբեն Գրդզելյանի` «Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, որ տվյալ հարցը ՔԱԳՎ գործառույթների մաս չի կազմում: «Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մարտի 14-ին հանդես է եկել բաց նամակով, որում նշել է, որ փետրվարի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ է հայտարարել: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ոչ միայն նման քայլ չի ձեռնարկել, այլ ավելին՝ տիկին Թարխանյանի նշած հարցը ՔԱԳՎ գործառույթների մաս չ ի կազմում»,- նշում է Գրդզելյանը: