Որոնք են բոլոր ժամանակների ամենավաճառված բջջային հեռախոսները (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել տեխնոլոգիական բնագավառին` ներկայացնելով բոլոր ժամանակների ամենապահանջված բջջային հեռախոսները, որոնք վաճառքի ռեկորդներ են գրանցել.
20. Samsung Galaxy S III
2012թ. ներկայացված այս սմարթֆոնից ամբողջ աշխարհում վաճառվել է 60 մլն-ից ավելի օրինակ:

19. Motorola StarTAC
Վարկանշային աղյուսակի ամենահին բջջայինը, որը ներկայացվել է 1996թ., աշխարհում վաճառվել է 60 մլն-ից ավելի օրինակով:

18. iPhone 4s
2011թ. ներկայացված սմարթֆոնը ևս ամբողջ աշխարհում վաճառվել է 60 մլն-ից ավելի օրինակով:

17. Nokia 5130
2007թ. ներկայացված հեռախոսն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 65 մլն օրինակով:

16. iPhone 5
2012թ. ներկայացված սմարթֆոնի վաճառքի ցուցանիշը կազմում է 70 մլն-ից ավելի օրինակ:

15. Nokia 6010
2004թ. ներկայացված հեռախոսն աշխարհում վաճառվել է ավելի քան 75 մլն օրինակով:

14. Galaxy S4
2014թ. ներկայացված սմարթֆոնից վաճառվել է 80 մլն օրինակ:

13. iPhone 6 և 6 Plus
Վաճառքի առումով` այս մոդելներն iPhone-ի պատմության մեջ ամենահաջողվածն են: 2014թ. ներկայացված մոդելներից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 մլն օրինակ:

12. Nokia 1208
2007թ. ներկայացված հեռախոսից վաճառվել է ավելի քան 100 մլն օրինակ:

11. Nokia 3310
2000թ. ներկայացված այս մոդելից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 126 մլն օրինակ:

10. Motorola RAZR V3
2004թ. ներկայացված այս հեռախոսից աշխարհում վաճառվել է ավելի քան 130 մլն օրինակ:

9. Nokia 1600
2006թ. ներկայացված հեռախոսից վաճառվել է ավելի քան 130 մլն օրինակ:

8. Nokia 2600
2004թ. ներկայացված այս հեռախոսից վաճառվել է ավելի քան 135 մլն օրինակ:

7. Samsung E1100
2009թ. ներկայացված այս հեռախոսից աշխարհում վաճառվել է ավելի քան 150 մլն օրինակով:

6. Nokia 6600
2003թ. ներկայացված ձվաձև այս հեռախոսը թեև բավական թանկ արժեր, այնուհանդերձ` ամբողջ աշխարհում սպառվել է ավելի քան 150 մլն օրինակով:

5. Nokia 5230
2009թ. ներկայացված այս հեռախոսից վաճառվել է ավելի քան 150 մլն օրինակ:

4. Nokia 1200
2007թ. ներկայացված մոդելը ևս վաճառվել է ավելի քան 150 մլն օրինակով:

3. Nokia 3210
Շատերի համար ամենաառաջին բջջային հեռախոսը հանդիսացող մոդելը, որը ներկայացվել է 1999թ., վաճառվել է ավելի քան 150 մլն օրինակով:

2. Nokia 1110
2005թ. ներկայացված հեռախոսն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 250 մլն օրինակով:

1. Nokia 1100
2003թ. ներկայացված մոդելն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 250 մլն օրինակով:
