«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել
SocietyԻշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել:
Այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից: Սաֆարյանի գործը հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ քննության համար:
Սաֆարյանի փաստաբանները բողոք էին ներկայացրել Ոստիկանության դեմ և քրեական գործ էր հարուցվել: ՀՔԾ-ն կարճել էր այդ գործը, սակայն դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ գործի կարճումը վերացվել է և այն ուղարկվել է նախաքննության: