ԼՂՀ Նախագահը և ՀՀ ԶՈՒ շտաբի պետը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: