Դստերը տաքացնելու համար 1մլն 964 հազար դոլար է այրել. իր զոհերին անձամբ սպանող հանցագործը (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleArmlur.am-ը գրում է.
Կոլումբիական թմրամիջոցների լորդ` նարկոբարոն, Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան` հայտնի Պաբլո Էսկոբարը, ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին: Էսկոբարը նարկոբիզնեսից աշխատել է հսկայական գումարներ: Նրան էին պատկանում թանկարժեք զբոսանավեր, սուզանավեր, կալվածքներ և վիլաներ: «Forbes» ամսագրի տվյալներով դեռ 1989 թվականին Էսկոբարի կարողությունը կազմուն էր 47 միլիարդ դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կոլումբիայի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը 34 կալվածքի, 500 հազար հեկտար հողի և «Ռոլս-Ռոյս» մակնիշի 40 ռարիտետային մեքենայի սեփականատեր էր: Էսկոբարի կալվածքում 20 արհեստական լիճ կար, 6 լողավազան և մեկ մասնավոր օդանավակայան:
Իր կալվածքներից մեկում Էսկոբարը կարգադրել էր կենդանաբանական այգի կառուցել, որտեղ 120 այծքաղ կար, 30 գոմէշ, 6 գետաձի, 3 փիղ և 2 ռնգեղջյուր: «GTA Vice City» և «GTA Vice City Stories» համակարգչային խաղերում միջազգային օդանավակայանը Պաբլո Էսկոբարի անունն է կրում: Նարկոբարոնի որդի Սեբաստիան Մարոկին պատմել է, որ մի անգամ կառավարության գործակալներից լեռներում թաքնվելու ժամանակ Էսկոբարը դստերը տաքացնելու համար 1 միլիոն 964 հազար դոլար է այրել: Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում Էսկոբարին նվիրված երգ կա, որը հենց այդպես էլ կոչվում է «Պաբլո Էսկոբար»:
«Կոկային» ֆիլմում կերպարներից մեկը հենց Պաբլո Էսկոբարն է: Նա մտավ պատմության մեջ` որպես XX դարի ամենահամարձակ և բռնի հանցագործ: Սպանելով դատավորներին, դատախազներին, լրագրողներին, ոչնչացնելով քաղաքացիական ինքնաթիռներ, ոստիկանական բաժանմունքներ, և անձամբ սպանելով իր զոհերին` վայելում էր մեծ հռչակ երիտասարդության և հասարակության աղքատ շերտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: