Աստղային ոճ. Նորթ Ուեսթ (լուսանկարներ)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Այս գեղեցիկ փոքրիկը ծնված օրվանից գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում. Չէ՞ որ, նա ամենաքննարկվող` Քարդաշյան ընտանիքի պատվավոր փոքրիկ անդամներից է: Խոսքն, իհարկե, Քիմ Քարդաշյանի եւ նրա ռեփեր ամուսնու` Քանյե Ուեսթի դստեր` Նորթ Ուեսթի մասին է:
Փոքրիկ Նորթի անձնական ճաշակի մասին դեռեւս վաղ է խոսելը, քանի որ 3-ամյա գեղեցկուհու բոլոր կերպարներով զբաղվում է ճաշակով մայրիկը, որը դստեր մեջ հենց այս տարիքից է փորձում սերմանել ոճի զգացողությունը:
Դե, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Նորթը, բառի բուն իմաստով, մեծանում է ռեալիթի շոուում, նրան պետք կգա ոճային լինելը, քանի որ նա ամբողջ կյանքի ընթացքում, հավանաբար, լինելու է հանրության ուշադրության կենտրնում:
Նորթին արդեն հասցրել ենք տեսնել թե մորթիով, թե բալետի պարուհու կերպարում, թե սպորտային ոճում, թե տաբեր նորաձեւ պիջակներով… Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է լինելու նրա փոքրիկ եղբոր` Սեյնթ Ուեսթի ոճը: Թողնենք, որ Քիմը կողմնորոշվի այդ հարցում, իսկ մինչ այդ ներկայացնենք փոքրիկ, բայց արդեն աստղ համարվող Նորթ Ուեսթի ոճը մի քանի լուսանկարների միջոցով.
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.
