Ադրբեջանն անցած գիշեր Արցախի ուղղությամբ արձակել է 1500 կրակոց
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: