Բոստոնաբանակ Զարեհի անկեղծ նամակները զգացմունքների մասին
LifestyleBravo.am-ը գրում է.
«Բարեւ, իմ ապագա կին,
Անկախ նրանից, թե դու կարդում ես այս տողերը նախքան ինձ հանդիպելը, թե սա աչքովդ կընկնի ավելի ուշ, ես ցանկանում եմ, որպեսզի դու իմանաս մի քանի բան: Ես սա գրում եմ, որովհետեւ չեմ դադարում մտածել քո մասին: Ես չեմ դադարում պատկերացնել, թե որքան երջանիկ ենք մենք լինելու: Ինչ-որ բան պակասում է առանց քեզ, չնայած` մենք դեռ չենք հանդիպել: Թող այս նամակը լինի խոստում, որ ես անելու եմ ինձնից կախված ամեն հնարավորը` լինելու քո ցանկալի տղամարդը»:
Այսպես էր սկսվում բոստոնաբնակ Զարեհ Զուրաբյանի հեղինակած «Նամակ-խոստում ապագա կնոջս» ( Promise Letter To My Future Wife…)հոդվածը: 2014 թ. փետրվարին Զարեհի բլոգում հրապարակված այս նամակը պայթեցրեց անգլալեզու բլոգոսֆերան` հավաքելով ավելի քան 300 միլիոն դիտում եւ թարգմանվելով մի քանի լեզուներով: Այս տարեսկզբին Բոստոնում լույս է տեսել Զարեհի «Նամակներ քեզ» (Letters To You) գիրքը, որի մասին հեղինակը պատմել է BRAVO.am-ին:
Շարունակությունը՝ այստեղ
