Տավուշում, Սյունիքում և Արարատյան դաշտում սպասվում է ջերմաստիճանի անկում
SocietyՏավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 17-ի գիշերն օդում հնարավոր է 0...-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին` -2...-3, գետնի մակերևութին՝ -4...-5 աստիճան ցուրտ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, 20-ին հանաապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն, մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ արագությամբ: Մարտի 16-19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, մարտի 20-ին` +8 աստիճան: