Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-Կիպրոս. միջպետական գերազանց հարաբերություններ

Հայաստան-Կիպրոս հարաբերությունները ՀՀ անկախությունից ի վեր աչքի են ընկել քաղաքական երկխոսության բարձր մակարդակով ու տարբեր որոտներում զարգացող համագործակցությամբ: Ինչպես և հայ-հունական հարաբերությունների դեպքում, Հայաստանի Հանրապետություն-Կիպրոսի Հանրապետություն հարաբերությունները հիմնված են պատմական սերտ առնչություննե րի ու երկու ժողովուրդների միջև ամուր բարեկամության, ինչպես նաև համանման շահերի վրա:

Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, Հայաստանի ու Կիպրոսի միջպետական հարաբերությունների մակարդակի մասին վկայում են բարձրաստիճան ակտիվ փոխայցերը: Հայկական կողմից պետական այցեր են կատարել նախագահներ Ռոբերտ Քոչարյանը (2006 թ.) և Սերժ Սարգսյանը (2011 թ.), ինչպես նաև այցեր են կատարվել արտգործնախարարի ու ԱԺ նախագահի մակարդակով: 2009 թ. պետական այցով Հայաստան ժամանեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Տարբեր տարիներին տեղի են ունեցել նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնական այցեր:

2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ելույթ ունենալով՝ նա ընդգծեց, որ թե Հայաստանը, թե Կիպրոսը անպատժելիության զոհեր են: «Մենք այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը իր ուժով կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների կյանքի գնով։ Մեծ Եղեռնը հիշելը, վերապրողների ուժին հարգանքի տուրք մատուցելը շատ կարևոր է, և ողջ մարդկությունն է կրում այդ պարտավորությունը։ Մենք հիշում ենք ու պահ անջում»,- ընդգծեց Կիպրոսի նախագահը։

2009 թ. հուլիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով որ ժողովուրդների ամուր պատմական կապերի և ընդհանուր մշակութային արժեքների վրա խարսխված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները հաստատուն հիմք են ստեղծում բազմակողմանի համագործակցության զարգացման համար: Առանձնահատուկ ընդգծվեց, որ Կիպրոսի Հանրապետությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև երկխոսության հետագա զարգացմանը : Կողմերը նաև համաձայնեցին ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և պատշաճ կերպով հաշվի առնել միմյանց տեսակետները:

Հայ-կիպրական միջպետական հարաբերությունների զարգացումը նոր մակարդակն արձանագրվեց 2011 թ.  ՀՀ և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին համատեղ հռչակագրով:  Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված հռչակագրով, վկայակոչելով Հայաստանի և Կիպրոսի միջև  խորը արմատավորված և եղբայրական հարաբերությունները, հռչակվեց երկուստեք քաղաքական ու տնտեսական, ինչպես նաև ռազմատեխնիկական ու այլ ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը: Մասնավորապես, փոխադարձ ա ջակցության արտահայտմամբ, Հայաստանը և Կիպրոսը հռչակեցին, որ սատարում են Կիպրոսի հիմնախնդրի լուծման և Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ համապատասխան կողմերի կառուցողական ջանքերին:

Կիպրոսի Հանրապետությունը, ողջունելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը` հատկապես Հայաստանի, ափսոսանք հայտնեց, որ 2009թ. ստորագրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին երկու արձանագրությունների վավերացումը կանգ է առել թուրքական նախապայմանների պատճառով: 

Հռչակագրով Հայաստանը և Կիպրոսը հայտնեցին իրենց վճռականությունը` նոր որակական մակարդակի հասցնելու փոխադարձ վստահության և հարգանքի եղբայրական առկա հարաբերությունները: Ընդգծվեց, որ այդ նպատակով կողմերը մոտ ապագայում գործնական քայլեր կձեռնարկեն վերոնշյալ դրույթների արդյունավետ իրականացման համար:

Հայ-կիպրական միջպետական հարաբերությունների հատուկ բովանդակության մասին վկայում է հատկապես միջխորհրդարանական բարձր մակարդակի երկխոսությունը:

2008 թ. պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ հայազգի Մարիոս Գարոյանը. նա վերահաստատեց այն գերազանց կապերը, որ կան երկու խորհրդարանների միջև: 2010 թ. Կիպրոս այցելեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում Մարիոս Գարոյանը շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը:

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun