ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողների հայցն ընդդեմ Մհեր Սեդրակյանի
SocietyԱզգային ժողովի էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողների հայցն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ լրագրողների դիմումը մերժելու կամ վարույթ չընդունելու հիմքեր չեն եղել: Հարցով զեկուցող մենք ավելի ուշ կնշանակենք: Այսօրվա նիստին չեն մասնակցել հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանը և Հովհաննես Մարգարյանը: Միայն նրանց հետ քննարկելուց հետո կորոշենք, թե ով կլինի զեկուցողը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ ԱԺ կանոնակարգը կողմերին լսելու ընթացակարգը թողնում է հանձնաժողովի որոշմանը, իսկ ինքը որոշել է, որ հանձնաժողովի անդամները կողմերին կլսեն առանձին-առանձին: «Քանի դեռ ես հանձնաժողովի նախագահ լինեմ, երբևէ թույլ չեմ տա` այս հանձնաժողովը վերածվի դատարանի: Մեզ պետք է հասկանալ, փաստերի հիմնավորումներն ունենալ: Պետք չէ, որ որևիցե մեկն իր արդարացիությունը մեզ մոտ ապացուցի»,-պարզաբանեց նա: