Բնական միջոցներ, որոնք կօգնեն փոքրացնել մաշկի լայնացած ծակոտիները
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Յուղոտ մաշկ ունեցողները սովորաբար ունենում են մաշկի լայնացած ծակոտիներ։ Հատկապես կանանց համար անտանելի են մաշկի ծակոտիները և նրանք փորձում են ամեն ինչ՝ այն փոքրացնելու և անտեսանելի դարձնելու համար։
Շուկայում կան բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք խոստանում են ձգել մաշկը, նվազեցնել ծակոտիները։ Սակայն ծակոտիների նվազեցմանը կարելի է հասնել նաև բնական բաղադրիչներով, որոնք իսկապես կօգնեն և ոչ մի վնաս չեն հասցնի մաշկին։
1․ Սոդա և ջուր
Խառնել 2 ճաշի գդալ սոդան և 2 ճաշի գդալ ջուրը։ Խառնուրդը քսել մաշկին և պահել 15 րոպե։ Լվացվել սառը ջրով։
2․ Վարունգ, կիտրոն և վարդաջուր
Վարունգը մաքրել և անցկացնել քերիչով, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ վարդաջուր։ Վերցնել մաքուր կտոր և այս խառնուրդը լցնել կտորի վրա, որն այնուհետ պետք է դնել երեսին։ Պահել կտորը մաշկի վրա 10-15 րոպե և լվացվել սառը ջրով։
3․ Ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ
1 ձվի սպիտակուցին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և հարել՝ մինչև ստացվի պինդ բեզեի նման։ Քսել մաշկին և պահել՝ մինչև չորանա։ Լվացվել սառը ջրով։ Այս դիմակը ոչ միայն կփոքրացնի մաշկի ծակոտիները, այլ նաև կհեռացնի մեռած մաշկը և յուղը։
4․ Լոլիկ և կիտրոնի հյութ
Լոլիկի և կիտրոնի հյութը խառնել և բամբակի միջոցով քսել մաշկին Պահել 15 րոպե և լվացվել սառը ջրով։