Հայաստանում թվով 9 փոքր ընկերություններ բանան են ներկրում ԵԱՏՄ տարածքից. Արտակ Շաբոյան
EconomicsՀայաստանի տարածք բանանի ներկրման մուտքի խոչընդոտներ չկան:
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:
«Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ 2015թ. շուկայում հայտնվել են փոքր և միջին ընկերություններ, որոնք բանանի ներկրում են իրականացնում Եվրասիական տնտեսական միության տարածքից: Այդպիսի մոտ 9 ընկերություններ կան: Ճիշտ է՝ մենք ունենք խոշոր ներկրող այս ոլորտում, բայց ներկրող ընկերությունների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է: Նրանք փոքր քանակությամբ են ներկրում, բայց, այնուհանդերձ, հայտնվել են ընկերություններ, որոնք ԵԱՏՄ-ից են ներկրում»,- նշեց Շաբոյանը:
Նա հավելեց, որ ԵԱՏՄ շուկայից բանանի ներկրումն այնքան էլ ձեռնտու չէ: «Բայց այս ամենը ցույց է տալիս, որ շուկան ազատ է, մուտքի խոչընդոտներ չկան: Ցիտրուսային մրգերը հանդիսանում են այն ապրանքները, որոնք սեզոնային են, իսկ սեզոնայնությունը, առաջարկն ու պահանջարկը նույնպես մեծ ազդեցություն է թողնում գների վրա»,- եզրափակեց Շաբոյանը:
Հայաստանում բանան ներկրող խոշոր ընկերություն է հանդիսանում «Քեթրին գրուպ» ընկերությունը: