Բակո Սահակյանը մի խումբ մանկավարժների պարգևատրել է մեդալներով
SocietyԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր` «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան N 8 ավագ դպրոցի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվել են դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիԼյուդմիլա Բաղդասարյանը, դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Էսմիրալդա Գասպարյանը, դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Իրինա Մամունցը և դպրոցի տնօրեն Լյովա Գեւորգյանը: