Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենին

Economics

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մարտի 14-ին ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին և կարևորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և բարեփոխումների իրականացման գործում կառույցի ցուցաբերած աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:

Նախարարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի աջակցությամբ և Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերին և արդյունքներին: Նա առանձնացրել է «Էլեկտրոնային հասարակություն նորարարության և մրցունակության համար» ծրագիրը, որի իրականացմամբ իրապես շոշափելի ձեռքբերումներ են գրանցվել, մասնավորապես, մի շարք գյուղական համայնքներում WiFi կապի հասանելիության ապահովման, Վենչուրային հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնի ստեղծման և կայացման իմաստով, ինչը կարող է օրինակելի փորձ լինել տարածաշրջանային և միջազգային տեխնոլոգիական շատ կենտրոնների զարգացման համար:

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է բանկի հետ համագործակցությամբ իրականացվող երկու այլ ծրագրերին` «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» և «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում»` շեշտադրելով դրանց առանցքային կարևորությունը երկրի մրցունակության մակարդակի բարձրացման, ներդրումային դաշտի բարելավման, տարածքային զարգացման և արտաքին առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման գործում:

Նախարարը կարևորել է դոնոր կառույցների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը և ընդգծել ծրագրերի իրականացման գործում առավելագույն համակարգվածության, հանրության իրազեկվածության և թափանցիկ կառավարման, ծրագրերի մոնիտորինգի, արդյունքների գնահատման և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը:

Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել նորանշանակ նախարարին` կիսելով իր դրական տպավորությունը կարճ ժամանակահատվածում համագործակցության օրակարգին ու իրականացված աշխատանքներին այդքան խորությամբ ծանոթ լինելու համար: Հայտնելով իր գոհունակությունը և մեծ ոգևորությունը զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ նախարարի մոտեցումների շուրջ` հատկապես ինչ վերաբերում է թափանցիկության և հանրային իրազեկվածության ապահովման խնդրին, Լորա Բեյլին նշել է նման նախաձեռնությանը լիովին աջակցելու իր պատրաստակամությունը:

Առանձին քննարկման առարկա են դարձել ներդրումային քաղաքականությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը վերաբերող հարցեր, երկրի մրցակցային միջավայրի հետ կապված խնդիրները և բնագավառի օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտությունը, ինչը նաև սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է:

Զրուցակիցները քննարկել են նաև իրականացվող ծրագրերի արդյունքների կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչն սկզբունքային նշանակություն ունի եղած ձեռքբերումներն ամրապնդելու, մասշտաբայնացնելու և զարգացման պոտենցիալի վերածելու տեսակետից: Այս իմաստով մտքեր են փոխանակվել մի շարք հնարավոր ուղղություններով ծրագրերի և համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Լորա Բեյլին երկուստեք հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքեր ներդնել և գործուն աշխատանքային հարաբերություններ ձևավորել ընթացիկ ծրագրերի և ապագա նախաձեռնությունների իրականացման գործում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine