Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական գինիների տաղավար
SocietyԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 14-ին այցելել է Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այս տարի «Հայկական» միասնական տաղավարում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացվել են «Արմենիա վայն», «Մարան», «Գոլդեն Գրեյփ ԱրՄաս», «Ոսկեվազի գինու գործարան», «ՎանՍևան» և «Վան Արդի» ընկերությունները:
Դեսպան Սմբատյանին ներկայացվել են ընկերությունների արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը: ՀՀ դեսպանը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել հայկական ընկերությունների համար Գերմանիայում հնարավոր գործընկերներ գտնելու հարցում: