Խոպան գնալու ցանկություն չունեի, ակամա սկսեցի մտածել, թե ի՞նչ կլինի, եթե ես էլ ամուսնանամ և երեխաներ ունենամ, լինեմ պապա. Հայկ Պետրոսյան
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Մարտի 21-ին, 28-ին եւ 29-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա դերասան Վարդան Պետրոսյանի որդու՝ Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մենաներկայացումը:
Life.pnaorama.am-ին Հայկ Պետրոսյանը պատմել է, որ այս ներկայացման գաղափարը ծնվել է դեռ իր ծառայության տարիներին.
«Այս հումորային, երաժշտական ներկայացման գաղափարը ծնվել է դեռ տարիներ առաջ, երբ ծառայում էի Հայոց բանակում. Բանակի տարիներին ծառայակից ընկերներս մտածում էին ծառայությունից հետո վերադառնալ եւ կամ գնալ արտագնա աշխատանքի, կամ ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Ես էլ, քանի որ խոպան գնալու ցանկություն չունեի, ակամա սկսեցի մտածել, թե ի՞նչ կլինի, եթե ես էլ ամուսնանամ եւ երեխաներ ունենամ, ի՞նչ կլինի, եթե ես լինեմ պապա, արդյունքում ծագեց այս ներկայացման վերնագիրն ու գաղափարը: Սա ընտանեկան դիտման մենաներկայացում է, այն արծարծում է կին-տղամարադ հարաբերությունները, ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու թեման, այս ներկայացման մեջ գիտակցական կերպով չկա քաղաքական հումոր, որպեսզի այն լինի ընտանեկան ներկայացում եւ հետո այսօր կարծես թե ով արթնանում է, դառնում է քաղաքական երգիծաբան ու ըստ իս այդ թեման արդեն մարդկանց ձանձրացնում է»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ