Տեքստիլի արտադրության ոլորտում պատմություն և ավանդույթներ ունեցող Հայաստանը նոր թափ կհաղորդի տնտեսության այս ճյուղին: Ոլորտի արդիականացման և վերազինման ֆինանսական օժանդակությունն ապահովել է Ռուսաստանի Դաշնությունը, որը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հիմնադրամին տրամադրած ֆինանսական միջոցներն ուղղել է Հայաստանում տեքստիլ արտադրու թյանը: Երկամյա ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն իր առջև նպատակ է դրել Հայաստանը ինտեգրելու համաշխարհային ժամանակակից տնտեսությանը և ապահովելու առաջատարի դիրքերը տարածաշրջանային զարգացումներում: «Հայաստանում բավարար ներուժ կա: Մեր երկրում դեռևս վաղուց ձևավերվել են ավանդույթներ այս ոլորտում, և մենք պարտավոր ենք այս առավելությունը օգտագերծել ի շահ Հայաստանի տնտեսության: Մենք հավակնոտ ծրագրեր ենք մշակել և կփորձենք վերականգնել մեր դիրքերը միջազգային շուկայում: Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի ճյուղի արդիականացմանը և հնարավորություն կտա այստեղ ներդնել արտադրության նոր մշակույթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը: